Մենք չենք հրաժարվի նաhատակների արյшն համար վրեժխնդրությունից. հավատում ենք հարևանների հետ բարեկամությանը. Իրանի նոր գերագույն առաջնորդ



Tert.am-ը գրում է․

Մենք չենք հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից։ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա: Այս մասին ասել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին:



«Մենք հավատում ենք հարևանների հետ բարեկամությանը և թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները, և մենք անխուսափելիորեն կշարունակենք:  Տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները պետք է անհապաղ փակվեն։ Հակառակ դեպքում, այդ բազաները կդառնան հարձակման թիրախ»,- հայտարարել է Մոջթաբա Խամենեին: 


Ավելի վաղ հայտարարել ենք, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես կգա իրանցիներին ուղղված առաջին ուղերձով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment