Նարեկ Մկրտչյանը բանախոսությամբ է հանդես եկել ԱՄՆ հեղինակավոր «ՌԷՆԴ» կորպորացիայի կենտրոնակայանում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը բանախոսությամբ է հանդես եկել ԱՄՆ հեղինակավոր «ՌԷՆԴ» (RAND) կորպորացիայի կենտրոնակայանում, հայտնում են դեսպանությունից։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։

Այցի շրջանակում դեսպանը հանդիպում է ունեցել «ՌԷՆԴ» կորպորացիայի հանրային քաղաքականության դպրոցի դեկան և կորպորացիայի փոխնախագահ Նենսի Սթաուդթի, ավագ ինժեներ և քաղաքականության վերլուծության պրոֆեսոր Ֆաբիան Է. Վիլալոբոսի, ավագ տնտեսագետ, պրոֆեսոր Չարլզ Գոլդմանի, քաղաքական հետազոտությունների ավագ փորձագետ Ռիտա Քարամի, ինչպես նաև մի շարք այլ հետազոտողների և ուսանողների հետ։

Քննարկվել են Հայաստան–ԱՄՆ հարաբերություններին, արհեստական բանականությանը, էներգետիկային և հազվագյուտ մետաղների ոլորտին առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը նույն ձևաչափով։

Leave a Comment