ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ավելի քան 1348 խաղաղ բնակիչ

Իրանում փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1348 խաղաղ բնակիչ, հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

«Փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 1348 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, և վիրավորվել է ավելի քան 17000 խաղաղ բնակիչ», – ասել է դիվանագետը։

Leave a Comment