Երևանը կհամալրվի նոր ծառատեսակներով. կանաչապատման ծրագիրը շարունակվում է

Երևանը կհամալրվի նոր ծառատեսակներով.  կանաչապատման ծրագիրը շարունակվում է

Վերջին երեք տարվա ընթացքում Երևանում տնկվել է ավելի քան 25 հազար արժեքավոր ծառատեսակ։ Բացի այդ, քաղաքում այժմ իրականացվում են թեղիների փոխարինման աշխատանքներ։

Թեղիները Երևանում տնկվել են 1940–50-ական թվականներին՝ արագ կանաչապատման համար։ Այդ ժամանակ նախատեսվել էր ներմուծել նաև սոսի և կաղնի, սակայն ֆինանսական միջոցները բավարար չեն եղել։ Այդ պատճառով Իջևանի Թեղուտ կոչվող տարածքից Երևան են տեղափոխվել թեղիներ։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ թեղիները նախատեսված էին որպես ժամանակավոր լուծում՝ մոտ 30–40 տարվա համար։ Ըստ նրա՝ այդ ծառերի կենսունակության միջին տարիքը մոտ 40–50 տարի է, մինչդեռ ներկայում դրանք արդեն շուրջ 70 տարեկան են։

Radar Armenia-ի հետ զրույցում Բեգոյանը նշեց, որ այժմ ծառերի մասնակի փոխարինում է իրականացվում Ամիրյան փողոցում, ինչպես նաև Պռոշյան և Պարոնյան փողոցներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment