Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նոր հրաման է ստորագրել ՝ Մհեր Եսայանին նոր հաստիքում պաշտոնակատար նշանակելու մասին։
Հրամանի համաձայն Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մհեր Եսայանը մարտի 12-ից կզբաղեցնի կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնակատարի պաշտոնը։