ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Մոսկվային կոչ է արել Իրանի իշխանություններին չփոխանցել հետախուզական տվյալներ, որ կարող են օգտագործվել ամերիկացի զինվորականների դեմ հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ․ փոխանցում է РИА Новоси-ն։
Լրագրողի հարցին՝ ի՞նքն է անփամբ կապ հաստատել է ռուսական կողմի հետ, Ուիթքոֆը պատասխանել է․ «Ես դա վճռականորեն հայտարարել եմ»։
Նրա կողքին կանգնած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հավելել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի՝ Իրանին հետախուզական տվյալներ փոխանցելու-չփոխանցելու մասին հստակ և հաստատաված տեղեկություն չունի։