Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ՝ դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Գլխավոր դատախազության հայտարարություն մեջ ասվում է.
Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 3-ին դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Իսկ 2025 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել էր Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով: Սաշա Աֆյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2026 թվականի հունվարի 9-ին հանձնվել են դատարան: