Եթե Վազգենը կենդանի լիներ, ՔՊ-ն «պետականություն փրկելու» խնդիր չէր ունենա այն պարզ պատճառով, որ ՔՊ առհասարակ չէր լինի, Նիկոլը երբեք իշխանության երես չէր տեսնի, հասոներն էլ՝ պատգամավորական մանդատի երես: Պետականությունը կործանած հասոներն այսօր վերամբարձ հայտարարություններ են անում թե՛ Վազգեն Սարգսյանի, թե՛ Կարեն Դեմիրճյանի մասին՝ նրանց համարելով Հայաստանի պետութան մեջ անուրանալի ներդրում ունեցած անհատներ, հաճախ նրանց մեծարելու միջոցով փորձում են թվալ պետականամետ դեմքեր: Մինչդեռ իրականությունն այն է ,որ ամբողձ ՔՊ-ն թե՛ Վազգենի, թե՛ Դեմիրճյանի գազափարական թշնամին է. Իլհամի վարձու աշխատողը չի կարող Վազգենի անունը տալու արժան գտնվել:
Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ պետությունը հասցրեց անդունդի եզրին, որ հետո էլ կարիք եղավ այն փրկելու: 2018-ին Նիկոլն ի՞նչ վիճակում երկիրը վերցրեց, և ի՞նչ է մնացել այդ երկրից 2026-ին…
Ա՛յ այս հարցին է պետք պատասխանել, այլ ոչ թե ոտանավորներ արատասնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: