
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտն ունի բազմաթիվ խնդիրներ։
«Գյուղացին ցանք անելիս մտածում է՝ որտեղի՞ց հայթհայթի միջոցներ, պարարտանյութեր, վառելիք և այլն՝ ձեռք բերելու համար։ Հետո մտածում է՝ ի՞նչ ցանի, աճեցնի, ի վերջո բերքը երբ հասնում է, մտածում է, թե ոնց իրացնի, ի՞նչ գներով»,-առկա խնդիրները թվարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լևոն Սարգիզովը։
Նա հիշեցնում է, որ դեպի ուժեղ Հայաստան տանող գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանը 5 տնտեսական քայլ է առաջարկել, որոնցից 4-րդը վերաբերում է բերքի երաշխավորված մթերմանը։
«Մենք առաջարկում ենք՝ գյուղացիների ուսերից որոշ հոգսեր հանել, ստեղծել մթերման կայաններ, որոնց իմաստը կայանում է այն բանում, որ ցանքի ժամանակ գյուղացիներին տրամադրվելու է վառելիք, պարարտանյութ, հետագայում բերքով վճարելու դիմաց»,-մանրամասնում է Լևոն Սարգիզովը։
Նա մանրամասնում է, որ կնքվելու է պայմանագիր, որով յուրաքանչյուր գյուղատնտես վստահ կլինի, որ իր բերքը մթերվելու է ֆիքսված գնով։
Մանրամասները՝ տեսանյութում։