Իսրայելի ավիահարվածները Բեյրութին․ կան զոհեր և վիրավորներ

Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան մայրաքաղաքի մոտակայքում իրականացված երկու հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս վեցը՝ վիրավորվել, գրում է BBC-ին։

Այսօր առավոտյան հաղորդվել է նաև Բեյրութի հարավային հատվածում նոր հարվածների մասին։ Այդ շրջանը համարվում է «Հեզբոլլահ» շարժման հիմնական հենակետերից մեկը։

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ գիշերը մի շարք հարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող «Հեզբոլլահին» պատկանող հրամանատարական կենտրոններին, այդ թվում՝ կառույցներից մեկին, որն օգտագործվում էր խմբավորման ռազմաօդային ուժերի կողմից։

Միաժամանակ Լիբանանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Տրիպոլիի մոտ գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարի բնակարաններից մեկին։ Ըստ հաղորդագրությունների՝ հարվածի հետևանքով զոհվել է «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյան և նրա կինը։

Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Leave a Comment