Մոտ 30 մարդ վիրավորվել է Թեհրանի հյուսիսում բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով, հաղորդում է Իրանի պետական հեռարձակողը։
«Մի քանի րոպե առաջ Շահին Շեմալի փողոցի մոտակայքում գտնվող բնակելի թաղամասերում պայթյուն է լսվել՝ սիոնիստական ռեժիմի և ամերիկացի ահաբեկիչների կողմից (հարձակման – խմբ.) կատարվածի պատճառով», – ասվում է հայտարարության մեջ։
Պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ հարձակման զոհերի ճշգրիտ թիվը անհայտ է, սակայն պարզվել է,վիրավորվել է ավելի քան 30 մարդ։