Ավինյանը Կոնդի բնակիչների հետ քննարկել է սեփականությանն առնչվող հարցեր

Ավինյանը Կոնդի բնակիչների հետ քննարկել է սեփականությանն առնչվող հարցեր

5 մարտի 2026 – 12:18 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կոնդի բնակիչների հետ քննարկել է սեփականությանն առնչվող հարցեր: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տներին հարակից հողամասերի, այդ թվում բակային տարածքներում գտնվող ու բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ բնակիչների իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետարանի նպատակը կառուցապատման ծրագիր իրականացնելու դեպքում կառուցապատողի, ձեռքբերողի կողմից սեփականության իրավունքների խախտման հնարավոր դեպքերի բացառումն է: Տասնամյակներ շարունակ թաղամասի բնակիչները բախվել են սեփականության իրավունքին վերաբերող տարաբնույթ խնդիրների»,- նշում է Ավինյանը։

Նա նշել է, որ թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է մոտ 900 գույքային միավոր: Դրանց նկատմամբ իրավունքների վերականգնման կամ օրինականացման համար քաղաքապետարան մուտքագրված արդեն ավելի քան 670 դիմում կա:

Գործընթացը շարունակվում է, փաստաթղթերն ուսումնասիրվում են:

2024 թվականի փետրվարին Ավինյանը հայտարարել էր, որ Կոնդում նոր քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու և թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման: Նշվել է նաև, որ կադաստրային արժեք է համարվելու 139,000 և 214,000 դրամը՝ կախված գոտիավորումից։

Leave a Comment