Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի մառազմատիկ բան էլ ասեմ «Գում»-ի մսավաճառներից:
Պարզվում է` 8 ձերբակալվածներից 3-ը նույն ընտանիքի տղամարդիկ են` ինքնահրկիզման փորձ արած հայրը` 2 որդիների հետ:
Գժանոց, էլի..
Հոր թասիբը պահած երկու որդուն հետը տարել են ու երեք օր մի ընտանիքի բոլոր տղամարդկանց հավաքել-ազատազրկել են, ինչ է թե կովի մորթի մեթոդն առանց սպանդանոցի էր արել:
Ավելին ասեմ, հորն ու մի որդուն ազատ արձակեցին այսօր առավոտյան, իսկ փոքրին` Ռուբեն Գոտի Շահինյանին, հիմա դատում են` ոչ մի բանի համար:
Այս պահին Աջափնյակի դատարանի մոտ են մսավաճառների ընտանիքները, ներսում երկու տղաների դատերն են հաջորդաբար ընթանում:
Գետինը մտնեք դուք, փթիրներ, սա ա իզմեր չունեցողների իշխանության դեմքը»: