«Տեսնում ենք բռնաճնշումներ, ՔՊ-ն ինչ մեթոդներ կիրառում էր ընդդիմադիրների, տարբեր քաղաքացիների նկատմամբ, հիմա ակնառու կերպով թիմի այն անդամների նկատմամբ են կիրառում, ովքեր իրենց հետ համաձայն չեն, ու սպառնալիքներ են տեղում»,- 24Նյուզ-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«ՔՊ-ում շատերը հասկանում են, որ Հովիկ Աղազարյանն ամենամեծ խայտառակ հեռախոսազրույցներ ունեցողը կամ ամենամեծ հանցագործը, ահաբեկիչն ու սաբոտաժ անողը չէր․․․ Շատերի մոտ արթնացավ այն գիտակցումը, որ իրենց վերաբերվում են` որպես «ուսապարկի», և մի օր կարող են Հովիկ Աղազարյանի փոխարեն լինել իրենք։
Կարծում եմ՝ կրակը հասել է շատ ՔՊ-ականների դռանը, նրանք հասկացել են, թե երբ Փաշինյանից SMS ստանան ու չկատարեն, իրենց անձնական կյանքի հետ ինչ կարող է լինել»,- նշեց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել և հիմա սցենար է խաղարկվում, ըստ որի՝ «սուրբ Փաշինյանը փորձում է անել ամեն ինչ, որ «երկնային դրախտ ստեղծի», թիմակիցներն են խանգարում»։