Աշտարակի ոստիկանապետն ազատման դիմում է գրել 

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել  է, որ Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանի ազատման դիմում գրելը կապված չէ այսօրվա իրադարձությունների հետ:

Հիշեցնենք՝  այսօր Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդականին թմրանյութի կասկածանքով Աշտարակի ոստիկանության բաժին էին տեղափոխել: Նրա մոտ հայտնաբերել էին մարիխուանա տեսակի խոշոր չափի թմրամիջոց:

Մարզպետը նշել էր, որ միլպետի եւ իր օգնականի հարաբերությունները լարված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment