Պենտագոն. ԱՄՆ զինվորականները շատ բան են սովորում Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբիի խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը շատ բան են սովորում ուկրաինական հակամարտության վերլուծությունից։

«Կարծում եմ՝ մարդիկ, ինչպես, օրինակ,(ԱՄՆ բանակի) նախարար Դանիել Դրիսկոլը, կիրառում են այդ դասերից շատերը։ Եվ Ուկրաինայում շատ բան կա սովորելու։ Ուկրաինայում հակամարտությունից շատ բան կա սովորելու», – ասել է պաշտպանության նախարարի տեղակալը Սենատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ։

Leave a Comment