Երկու և ավել երաշխավորի դեպքում մենք կկարողանանք ունենալ երկարաժամկետ խաղաղություն. Նարեկ Կարապետյան

«Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս և մեկ հնարավորություն։ Մեկ դասը նրանում է, որ մեզ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ։ Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել Արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավորներ, նա այսօր միայնակ առերեսվում է տարածաշրջանային այլ երկրների և գերտերությունների կողմից պրոցեսների»,-«Արմենիա Թի Վի»-ի եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ մենք մեր երկում պետք է ուենանք դաս, որ խաղաղությանը պետք է հասնել ոչ միայն պայմանավորվածություններով, այլ հավելյալ պետք է լինի նաև երաշխավորներ։

«Իսկ երաշխավորները լինեն մեկից ավելին, որպեսզի մի երկիր հնարավորություն չունենա Հայաստանի շահը երկրորդել և առաջ տանել իր երկրի շահը։ Երկու և ավել երաշխավորի դեպքում, մենք կկարողանանք ունենալ երկարաժամկետ և ուժեղ խաղաղություն»,- հավելել է Կարապետյանը։

Նա կանխատեսեց, որ պատերազմը Իրանին կզրկի որոշ արտադրական կարողություններից և նա ավելի շատ շեշտը կդնի հումքի արտահանման վրա, իսկ այն Հայաստանի համար տնտեսական հարաբերությունների ծավալը մեծացնելու հնարավորություն կտա։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5 կետերին Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ Հայաստանում կա 800 հազար զբաղված քաղաքացի ու 1.2 մլն աշխատանք փնտրող և «Ուժեղ Հայաստանը» առաջին փուլում խոստանում է 300 հազար աշխատատեղ։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment