Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի ոչ ֆորմալ հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Վրաստան և ընթրիքի սեղանի շուրջ ոչ ֆորմալ հանդիպում ունեցել երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

ՀՀ կառավարությունը կադրեր է հրապարակել նրանց ոչ պաշտոնական հանդիպումից։

Մարտի 4–ին տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։ Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը։

Leave a Comment