Իրանը հայտարարել է, որ չի իրականացրել և չի իրականացնում անօդաչու սարքերի հարվածներ բարեկամ Օմանի տարածքին

Իրանի գլխավոր շտաբը հայտարարել է, որ չի իրականացրել և չի իրականացնում անօդաչու սարքերի հարվածներ բարեկամ Օմանի տարածքի վրա։ Փոխանցում է «Հենակետը»։

Ինչպես Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի դեպքում, բավական հավանական են Իսրայելի կողմից իրականացվող «կեղծ դրոշի» գործողությունները՝ նպատակ ունենալով Պարսից ծոցի երկրներին ներքաշել Իրանի դեմ ուղղակի պատերազմի մեջ։

Իր հերթին, դեռ երեկ Թաքեր Կարլսոնը հայտնել էր, որ Պարսից ծոցի երկու երկրներում ձերբակալվել են «Մոսադ»-ի գործակալներ, որոնք, ըստ հաղորդումների, պատրաստվում էին պայթյուններ կազմակերպել Ծոցի երկրների տարածքում՝ դրանք վերագրելով Իրանին։

Այսպես ասած՝ «անհայտ դիպուկահարների» սցենար, բայց նավթային ոլորտում։

Leave a Comment