Financial Times-ը հայտնում է, որ Եվրամիությունը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ պահանջելով թույլատրել «Դրուժբա» նավթամուղի զննումը։ Հենց այս խողովակաշարով է ռուսական նավթը հասնում Հունգարիա և Սլովակիա։
Կիևի պնդմամբ՝ նավթամուղը վնասվել է դեռ հունվարին և վերանորոգման կարիք ունի։ Սակայն Հունգարիան ու Սլովակիան համոզված են, որ մատակարարման դադարեցումը միտումնավոր է ձգձգվում, և պահանջում են փաստահավաք առաքելություն իրականացնել՝ իրական պատկերը հասկանալու համար։
Իրավիճակն այնքան է սրվել, որ Հունգարիան արգելափակել է Ուկրաինային հատկացվելիք ԵՄ վարկը՝ որպես նախապայման դնելով նավթի տարանցման վերականգնումը։
FT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ մի շարք կառավարություններ նույնպես հորդորում են Կիևին՝ մասնագետներին թույլ տալ ստուգել խողովակաշարը և հավաստիանալ, որ վերականգնողական աշխատանքներն իրոք ընթացքի մեջ են։