
Իմպիչմենտի գործընթացը և ընտրական գործընթացը իրար հակասող չեն, իսկ փողոցային պայքարի պարագայում փոխլրացնող են։ Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Եթե իմպիչմենտի օրակարգով գեներացվի փողոցային հուժկու պայքար, նույնիսկ եթե այն չհասնի իր նպատակին, ապա այն հավելյալ լծակ է իրական ընդդիմության ձեռքում, որպեսզի զսպեն իշխանություններին կեղծիքներ, խախտումներ անելը, որոնք իրենք միանշանակ անելու են։ Ընտրությունների բարձր մասնակցությունը մեր քաղաքացիների կողմից կարևորագույն կետերից է։ Փաշինյանի ընտրողների թիվը ֆիքսված է, դա ադմինիստրատիվ ռեսուրսն է, իրենից ուղիղ ֆինանսական կամ այլ կախումներ ունեցող մարդիկ են և դեռևս խաբված մեր քաղաքացիներն են։ Դա ֆիքսված թիվ է՝ ոչ աճում է, ոչ նվազում։ Հետևաբար, ինչքան շատ լինի մասնակցությունը, այնքան ավելի ցածր տոկոս կստանա իշխանությունը։ Ուստի անկախ զուգահեռ իմպիչմենտի գործընթացից՝ ընտրությունների մասնակցությունը մեր քաղաքացիների կողմից անհրաժեշտություն է»,–ասաց նա՝ հավելելով, որ իմպիչմենտը նույնական է փողոցային պայքարին։
Հարցին՝ եթե ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մարդկանց կոչ անի դուրս գալ փողոց, մարդիկ դուրս կգա՞ն, թե ոչ, Մամիջանյանը պատասխանեց. «Մինչև այսօր բոլոր անգամները, երբ Հանրապետականի կուսակցականները և համակիրները դուրս են եկել փողոց, ամենատարբեր ակցիաների ժամանակ, դա եղել է նախագահ Սարգսյանի կոչով։