Fly One Armenia ավիաընկերությունը հատուկ չվերթ կիրականացնի Մասկատ-Երևան երթուղով, հայտնել է ավիաընկերությունը։
Ըսհ հաղորդագրության՝ չվերթն իրականացվելու է մարտի 3-ին՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված։
Մարտի 2-ին ավիաընկերության ինքնաթիռով Մասկատից հայեր են տեղափոխվել Հայաստան։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ քննարկում է Մերձավոր Արևելքում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղափոխման թռիչքների տարբերակները։
