Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղի խաչմերուկում նախատեսվում է ուղեանցի (էստակադայի) կառուցումը: Այս մասին հարցը քննարկվել է այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
Շինարարության մրցույթը հայտարարվել է, բացումը նախատեսվում է մարտի 30-ին։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն խցանումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև՝ հետիոտնի անվտանգ տեղաշարժը: