Կիրակի Պենտագոնի պաշտոնյաները խոստովանել են, որ չկա որևէ հետախուզական տեղեկատվություն, որ Իրանը պատրաստվում էր առաջինը հարձակվել ԱՄՆ ուժերի դեմ․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի։
Թրամփը հայտարարել էր, որ հարձակումը, որը, նրա խոսքով, կտևի շաբաթներ, նպատակ ուներ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա, զսպել նրա հրթիռային ծրագրի զարգացումը և վերացնել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար սպառնալիքները։ Նա կոչ է արել իրանցիներին ապստամբել և տապալել Իրանի կառավարությունը։