Թրամփը կանխատեսում է «չորսշաբաթյա» հակամարտություն և իշխանափոխության վենեսուելական հեռանկար

Թրամփը կանխատեսում է «չորսշաբաթյա» հակամարտություն և իշխանափոխության վենեսուելական հեռանկար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր ռազմական բախումը կարող է տևել ընդամենը չորս շաբաթ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը չի ձգտում երկարատև պատերազմի կամ «ռեժիմի փոփոխության» դասական իմաստով, սակայն պատրաստ է վճռական գործողությունների։ Ըստ Daily Mail-ի հաղորդման, Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել, որ ժամանակակից ռազմական հնարավորությունները թույլ կտան հարցերը լուծել սեղմ ժամկետներում՝ խուսափելով տասնամյակներ տևող հակամարտություններից։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ունի «երեք շատ լավ տարբերակ», թե ինչպիսի իշխանություն կարող է հաստատվել Իրանում ԱՄՆ-ի գործողության ավարտից հետո:

Հնարավոր սցենարների թվում նա նշել է մի մոդել, որը նման է այն մոդելին, որը, նրա ԱՄՆ-ն իրականացրել է Վենեսուելայում. ամերիկյան հարվածի ժամանակ հեռացվում է երկրի ղեկավարը, այն դեպքում, երբ կառավարության զգալի մասը պահպանում է իր պաշտոնները և սկսում է ավելի պրագմատիկ համագործակցել Միացյալ Նահանգների հետ: 

Թրամփի խոսքով՝ հենց նման «վենեսուելական» սցենարն է նա իդեալական համարում Իրանի համար:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment