Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է փետրվարի 28-ի առավոտյան իր նստավայրում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այդ մասին հայտարարել են իրանական Fars և պետական IRNA գործակալությունները։
Fars-ը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել են նաև Խամենեիի դուստրը, փեսան, թոռը և հարսներից մեկը։
Հրապարակված արբանյակային լուսանկարներից երևում էր, որ Թեհրանում գտնվող Խամենեիի նստավայրը գրեթե ամբողջությամբ վերացվել է։
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, գերագույն առաջնորդի մահվանից հետո Իրանը ժամանակավորապես կգլխավորեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը։
Ավելի վաղ, Ալի Խամենեիի մահվան մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter