Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Մերի Գասպարյանը հայտնաբերվել է. ՆԳՆ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Մերի Գասպարյանը հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Փետրվարի 24-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Մերի Գասպարյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մերի Գասպարյանը Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և հանձնվել է ծնողներին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment