Փետրվարի 24-ից ԱՄՆ մաքսային ծառայությունը դադարեցնում է ներմուծման մաքսատուրքի գանձումը

ԱՄՆ մաքսային ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 24-ից այլևս չի գանձելու այն ներմուծման մաքսատուրքերը, որ ԱՄՆ Գերագույն դատարանի փետրվարի 20-ի վճռով  ճանաչվել են անօրինական․ հաղորդում է «Reuters» գործակալությունը։

Գերատեսչությունը չի հստակեցվել, թե ինչու դատարանի որոշումից հետո ևս մի քանի օր շարունակվել է գանձել տուրքերը։ «Բացի այդ, հաղորդագրության մեջ խոսք չկա այն մասին, թե արդեն գանձված գումարները վերադարձվելո՞ւ եններմուծողներին, և եթե այո, ապա ինչ ընթացակարգով»,- նշում է գործակալությունը։

։

Leave a Comment