Հայաստանի հավաքականը կմասնակցի Ստրանջայի մրցաշարին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Բուլղրաիա, որտեղ կմասնակցի Ստրանջայի հեղինակավոր 77-րդ միջազգային մրցաշարին։ Այն A կարգի ամենաուժեղ միջազգային մրցաշարերից է: Այս անգամ մրցաշարին մասնակցում է 35 երկրի ավելի քան 350 մարզիկ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Տղամարդկանց հավաքականը Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի ղեկավարությամբ մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով․

50 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան

55 կգ՝ Ժիրայր Սարգսյան

60 կգ՝ Արթուր Բազեյան

65 կգ՝ Արթուր Սահակյան

70 կգ՝ Հարություն Հակոբկոխյան

75 կգ՝ Մարատ Միքայելյան

90 կգ՝ Նարեկ Մանասյան

+90՝ Դավիթ Չալոյան

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը մրցավայր է տարել 2 մարզուհու՝ Էլիդա Քոչարյանին և Անուշ Գրիգորյանին:

Leave a Comment