Դասընթաց` աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2026թ-ի փետրվարի 26-ը տեղի կունենա «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ» թեմայով 1-օրյա դասընթաց:

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի փետրվարի 26-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։

ՊԵԿ-ից հայտնում են, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։

Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:

Leave a Comment