Միրզոյանը կմեկնի Շվեյցարիա – Yerevan Today

22 Փետրվարի, 2026

Փետրվարի 23-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Leave a Comment