Սերժ Սարգսյանի չբացակայելու արգելքը վերացվել է – Live News

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է։ Այս մասին տեղեկացրել է Հակակոռուպցիոն դատարանը։

«Քանի որ դատավոր Խաչիկ Ղազարյանին փոխարինել է Վարդգես Սարգսյանը, որը չէր կարող խափանման միջոցի հարց քննարկել, այդ իսկ պատճառով դատավորը պարտավորեցրել է դատախազությանը կիրառված խափանման միջոցը վերացնել»,-լրատվամիջոցներին հայտնել են դատարանից:

Հիշեցնենք՝ դրվագը վերաբերում է 2019թ. հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքի հիման վրա հարուցված գործին։ Այս գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի ելքը երկրից փակվել էր։

Leave a Comment