Ի՞նչ գրառում կաներ Թումանյանը Instagram-ում, Թումանյանի հերոսներից ո՞վ կլիներ influencer

Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում՝ փետրվարի 19-ին և փետրվարի 21-ին, ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում գործող ավելի քան մեկ տասնյակ երիտասարդական կենտրոններում տեղի կունենան տարաբնույթ միջոցառումներ:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ, միջոցառումներն ընդգրկում են հանդիպումներ գրողների, արվեստագետների հետ, հայկական մանրանկարչության նկարազարդման վարպետության դասեր, խաղեր, խմբային աշխատանքներ, ինտերակտիվ առաջադրանքներ, գրքերի նվիրատվություններ և փոխանակումներ, ֆիլմերի դիտումներ, մրցույթներ, գրքերի քննարկումներ, ընթերցումներ, գրքին նվիրված հանրային արշավներ, դասական երաժշտական ստեղծագործությունների կատարումներ և այլն: Թեմաները արդիական են և ներառում են ներկա երիտասարդության հետաքրքրությունները՝ ինչպիսի՞ գրառում կաներ Թումանյանը Instagram-ում, ո՞ր հեքիաթը կլիներ հետաքրքիր սերիալ, ո՞ր կերպարը կլիներ մեր կենտրոնի կամավորը, Թումանյանի հերոսներից ո՞վ կլիներ influencer (ազդեցիկխմբ․)։

Նշվում է, որ համայնքներում ստեղծված երիտասարդական միջավայրերի գործունեությունն ուղղված է 13-35 տարեկան երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտմանը, կարողունակությունների և ակտիվ քաղաքացիության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Leave a Comment