Մեր հանրապետությունում գնալով ավելանում է տրանսպորտային միջոցների թիվը՝ հասնելով մոտ 1 միլիոնի, և այս պայմաններում տրամաբանական է, որ զուգահեռ աճում է նաև ՃՏՊ-ների թիվը։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Չնայած այսչափ մեծ թվով տրանսպորտային միջոցների առկայությանը՝ մենք գրանցել ենք ՃՏՊ-ների զոհերի թվի նվազում։ Անցած տարի ունեցել ենք 50-ով պակաս զոհեր՝ նախորդ տարվա համեմատությամբ»,– ասաց նախարարը՝ շեշտելով, որ, բնականաբար, այս ուղղությամբ դեռ մեծ աշխատանք ունենք անելու։
Նրա խոսքով՝ զոհերի թվի կրճատման հարցում մեծ դեր է ունեցել խիստ վարչարարությունը։ Հաշվետու տարում 5435 անձ զրկվել է վարորդական վկայականից։
«2024 թվականին ևս ունեցել ենք համանման ցուցանիշ»,– նշեց նա։