Ապահովագրական հատուցման մերժումից մինչև դատարան հասած քրեական վարույթ. Պարզաբանում է փաստաբանը

Եղվարդի Նեկտար ընկերությունը, որն արդեն երկար տարիներ ճանաչված է Հայաստանում որպես փորձառու մեղվաբուծական կազմակերպություն, այժմ կանգնած է իրավական բարդ իրավիճակի առաջ։ Ընկերության նախկին տնօրեն Գևորգ Մկրտչյանը, ով արդեն մահացել է, մեղադրվում է այն բանում, որ իր ղեկավարած ընկերությունը մեղր է մատակարարել, սակայն, իբր, մեղրի փոխարեն մատակարարվել է այլ նյութ, որը մեղրի է նման, բայց իրականում մեղր չէ։

Վեճը ծագել է ապահովագրական ընկերության հետ։ Եղվարդի Նեկտար ընկերությունը դիմել է Ռոզգոստրախ Արմենիա (այժմ՝ Լիգա Ինշուրանս) ընկերությանը՝ ստանալու ապահովագրական վճար։

Պաշտպանական կողմի խոսքով կան ողջամիտ մտահոգություններ, որ քրեական վարույթ նախաձեռնելու ապա նաև ընկերության տնօրենի  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցում եղել է  ոչ իրավաչափ միջամտություն։ Այսպիսով, ընկերության փաստաբանները չեն ընդունում մեղադրանքը և պահանջում են, որ գործը արդար դատաքննություն անցնի։

Leave a Comment