Ռուսաստանը ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ Հայաստանի հետ միավորում են ինտեգրացիոն նախագծերը։ Դժվար թե որևէ մեկը կասկածի տակ դնի Եվրասիական տնտեսական միության դերը այս երկրի արագ տնտեսական զարգացման պահպանման գործում։ Այս դերը ակնհայտ է։ Եվ մենք հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հարավային Կովկաս այցը։