Գերմանական երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգի» գլխավոր մարզիչ Միրոսլավ Կլոզեն 21-րդ տուրում «Պադերբոնից» 1։2 հաշվով կրած պարտությունից հետո խոսել է թիմի նորեկ Ստյոպա Մկրտչյանի մասին։
«Մինչ խաղը նա թիմի հետ մարզվել է ընդամենը երկու օր։ Այդ պատճառով գործողությունների հերթականությունն ու փոխգործակցությունը դեռ չէին կարող կատարյալ լինել։ Սակայն նա փորձ ունի, արդեն անցկացրել է միջազգային հանդիպումներ հավաքականի կազմում բարձր մակարդակի վրա, այդ իսկ պատճառով ես ընտրեցի նրան», – Կլոզեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Մկրտչյանը մասնակցել է «Պադերբորնի» դեմ ամբողջ խաղին։
Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա պաշտպանը «Նյուրնբերգ» է տեղափոխվել խորվաթական «Օսիեկից»։