Մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին. Վենսի գրառումը՝ Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում




Ամերիկայի Միացյալ Նահանգների  փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջեյ Դի Վենսը փետրվարի 10-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այցի ավարտին Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում կատարել է հետևյալ գրառումը. «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։


Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն ապագայի, որտեղ  խաղաղություն է և փոխըմբռնում»:


 


 


Leave a Comment