Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կասկածի տակ է դրել Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը՝ Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու հարցում։
«Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը և որոշ ռազմական գործողություններ կասկածներ են առաջացնում մյուս կողմի լրջության և իրական բանակցություններ վարելու պատրաստակամության վերաբերյալ»,- լրագրողներին Թեհրանում ասել է Արաղչին։ Նախարարի հայտարարությունը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է Արաղչին, իսկ ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։