ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը:
Հանդիպման շրջանակում կողմերը, ընդգծելով ձևավորված արդյունավետ գործընկերության կարևորությունը, անդրադարձել են Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Հայաստանի տրանսպորտի, էներգետիկայի, ջրային և ենթակառուցվածքային այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքին: Համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների համատեքստում կողմերը, մասնավորապես, քննարկել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համաֆինանսավորման, ինչպես նաև ճանապարհների բարեկարգմանն ուղղված շրջանակային վարկային պայմանագրի վերաբերյալ ընթացիկ մանրամասները:
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալն իր երախտագիտությունն է հայտնել ԵՆԲ-ին՝ ՀՀ Կառավարության համար առաջնահերթ ծրագրերի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու հանձնառությանը հավատարիմ մնալու և շարունակական աջակցության համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքները համագործակցության ընդլայնման և ակտիվացման ուղղությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: