Էրիկ Գասպարյանը՝ Սերբիայում անցկացված շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող:

Էրիկը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 17.9 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/R6kOu

Նշենք նաև, որ Էրիկը Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս երկու մրցաշարի։ Առաջինն արդեն ընթացքի մեջ է, և Էրիկը 5 հնարավորից ունի 3.5 միավոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment