Ատոմակայանի տիպը լինելու է մոդուլային. Դավիթ Խուդաթյան – Live News

Կարևոր որոշում ենք ընդունել, այն է՝ ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: Մենք որոշել ենք, որ ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Մենք շարունակելու ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի մասով:

Մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չունենք, այդ հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականին, որպես այսպիսին՝ շտապելու անհրաժեշտություն չունենք:

Կախված մոդելի ընտրությունից՝ որդեն կորոշվի, թե որ երկրների հետ ենք իրականացնելու աշխատանքը: Քանի որ մոդուլային ատոմակայանների սիստեմը նախկինում լայն տարածված չի եղել, լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, ինչը և մենք անում ենք»,- նշել է նա:

Leave a Comment