Երաժշտական գործիքներին տիրապետելու մասով ես անտաղանդ եմ, ավելի կփչացնեմ «Վարչաբենդը». Դավիթ Խուդաթյան

Ասուլիսում լրագրողի հնչեցրած հարցին, որ վարչաբենդի դիսկոտեկի ժամանակ կառավարության անդամները տարբեր պարտականություններ էին կատարում, ինքն ի՞նչ էր անում այդ օրը, հնարավո՞ր է՝ առաջիկայում իրեն էլ տեսնեն որեւէ երաժշտական գործիք նվագելիս, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսպես արձագանքեց. «Ցավոք սրտի, երաժշտական գործիքներին տիրապետելու մասով ես անտաղանդ եմ, սա որպես բացասական կողմ եմ նշում, հետեւաբար ես ավելի կփչացնեմ «Վարչաբենդը»: Չեմ ուզում, այդպիսի ցանկություն չունեմ»:

Նա նշեց, որ մասնակցել է միջոցառմանը եւ տպավորված է. «Հաճելի միջավայրում հաճելի ժամանակ ենք անցկացրել»:

 

Ասուլիսն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment