Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետին ներկայացվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա:

Այցի ընթացքում գեներալ Անիլ Չաուհանին ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները։

Ռազմական ակադեմիայում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի և հեռավար ուսուցման կենտրոնի բացման արարողությանը։

Այնուհետև գեներալ Անիլ Չաուհանն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, հանդիպել համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ծանոթացել համալսարանի գործունեության հիմնական ուղղություններին, հանդես եկել դասախոսությամբ։

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment