Լոս Անջելեսում երեկ կայացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 68-րդ մրցանակաբաշխությունը։
Երբ խոսքը վերաբերում է Grammy-ին, կարմիր գորգի վրա կանոններ գրեթե չկան․ այստեղ թույլատրելի է «ամեն ինչ»՝ թե՛ բեմում, թե՛ դրանից դուրս։
Սակայն որոշ կերպարներ առանձնանում են իրենց համարձակությամբ, ոճային լուծումներով ու հիշվող ներկայությամբ։
Radar Armenia-ն ֆոտոշարքով ներկայացնում է երեկոյի ամենաքննարկվող և ամենատպավորիչ կերպարները, որոնք դեռ երկար կմնան նորաձևության ու շոուբիզնեսի ուշադրության կենտրոնում։
