Առաջաիկա օրերին հնարավոր է՝ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպեն

Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև բանակցություններ հնարավոր են առաջիկա օրերին. իրանական Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության  աղբյուրը։

Հաղորդվում է, որ բանակցություններին իրանական կողմից կմասնակցի երկու պաշտոնյա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ժամանակը և վայրը դեռևս որոշված ​​չեն։ Երկխոսությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի միջև։

Նշենք, որ տեղեկություններ են տարածվել ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև առաջիկա օրերին Թուրքիայում բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։

Leave a Comment