Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, շատ ավելի անբարո է, զզվելի և տմարդի – Live News

«Էպշտեյնի գործին» առնչվող մոտ երեք միլիոն փաստաթղթերի հրապարակման քննարկումները հասել են նաև հայկական մեդիատիրույթ և սոցցանցեր։ 

Դառը ժպիտով եմ հետևում այդ աժիոտաժին։

«Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»։

Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, շատ ավելի անբարո է, զզվելի և տմարդի։

Ավելին, գեոպոլիտիկ առումով ևս մեկ դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները։ 

Ուստի երբ Փաշինյանը հայ ժողովրդից կերտում է իր արժեքներն ու արժանապատվությունը ուրացող բնակչություն, այլոց աչքի գերաններն անգամ խամրում են գեոպոլիտիկ սեքս-տուրիզմի ուղղության վերածվող մեր դառն իրականության համեմատ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment