Ալեն Սիմոնյանը և Իրանի նորանշանակ դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Փետրվար 02,2026 14:27

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment