Ուկրաինայի հարցով բանակցությունների քաղաքական հարցերը ձևակերպել է Վլադիմիր Պուտինը. դրանք ուժի մեջ են մնում. Լավրով

Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինայի վերաբերյալ իրական առաջարկներ և հույսը չի դնի հրապարակային խաղերի վրա, այս մասին  լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ТАСС-ի փոխանցմամբ։

Նա ասել է, որ լրատվամիջոցները կտեղեկացվեն ԱՄԷ-ում Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին, երբ ամեն ինչ պարզ լինի։

«Ուկրաինայի հարցով բանակցությունների քաղաքական հարցերը ձևակերպել է Վլադիմիր Պուտինը, և դրանք ուժի մեջ են մնում, լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը», — ասել է Լավրովը։

Leave a Comment