ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
և նրանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությանը։
Այսօր խորհրդարանում ընդունել եմ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձել եմ ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայերի խնդրին և նրանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությանը։
Հաշվի առնելով Շվեյցարիայի խորհրդարանի՝ Արցախի հարցով ընդունված բանաձևը, զրույցի ընթացքում անդրադարձել եմ Արցախի դեմ իրականացված ագրեսիային, արցախցիների՝ միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի ոտնահարմանը և արցախցիների բռնագաղթին։
Տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման տեսանկյունից խոսել եմ Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքի, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ 2021–23 թթ․ իրականացված ագրեսիայի և օկուպացիայի խնդրին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: